Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սիքյութան ավարտում է առաքելությունը Ադրբեջանում


Դեսպան Ռոբերտ Սիքյութա, արխիվ
Դեսպան Ռոբերտ Սիքյութա, արխիվ

«Ադրբեջանում իմ գործունեության ամենահիշարժան իրադարձությունը ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների բարելավումն ու զարգացումն է», - հայտարարել է Բաքվում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սիքյութան:

Սիքյութան այդ պաշտոնը ստանձնել է 2015 թվականի փետրվարին՝ մի ժամանակահատվածում, երբ երկկողմ ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները գտնվում էին ամենավատ վիճակում 90-ականների սկզբից ի վեր: Ամերիկյան ծագում ունեցող գրեթե բոլոր հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների, այդ թվում՝ «Ազատություն» ռադիոկայանի, Բաքվում գտնվող գրասենյակները փակվել էին, բազմաթիվ լրագրողներ և քաղաքացիական ակտիվիստներ ճաղերի ետևում էին:

«Եթե համեմատելու լինենք՝ մեր հարաբերությունների մակարդակը ինչպիսին էր, երբ ես ստանձնել եմ պաշտոնը, և հիմա, ապա կարելի է տեսնել, թե որքան է բարելավվել փոխըմբռնումը երկու երկրների և ժողովուրդների միջև», - ասել է ամերիկացի դեսպանը, ում պաշտոնավարման տարիներին, այդուհանդերձ, այդպես էլ չվերաբացվեց «Ազատության» ադրբեջանական ծառայության գրասենյակը, ԱՄՆ-ի հետ համագործակցող մի շարք կազմակերպություններ շարունակում են փակ մնալ, իսկ տասնյակ լրագրողներ ու իրավապաշտպաններ դեռ բանտերում են:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ 64-ամյա դեսպանը, ով դիվանագիտական ոլորտում ավելի քան 30 տարվա փորձ ունի, ավարտում է իր գործունեությունը և որոշել է թոշակի անցնել:

Ռոբերտ Սիքյութան, հիշեցնենք, Բաքու գործուղվելուց առաջ մի շարք առանցքային և պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Միացյալ Նահանգների էներգետիկ ոլորտում՝ Իրաքում, Աֆղանստանում, ինչպես նաև զարգացրել է ԱՄՆ-ի առևտրային կապերը աշխարհի ամենազարգացած տնտեսություններն ունեցող երկրներից երկուսի՝ Գերմանիայի և Ճապոնիայի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG