Սաուդյան Արաբիայի կողմից ստեղծված միջազգային ռազմական կոալիցիան պնդում է, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է մատակարարում Եմենում գործող հութի զինյալներին: Այս մասին հայտարարել է կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Տուրկի Ալ-Մալիկին:
Նրա խոսքով` հանգստյան օրերին Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռները Եմեն են հասցվել Իրանից:
«Մենք մեզ համարժեք պատասխանի իրավունք ենք վերապահում` պատշաճ պահին և պատշաճ ձևով», - հայտարարել է Ալ-Մալիկին: