Մատչելիության հղումներ

Լեհաստանում Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող պաշտոնյա է ձերբակալվել


Լեհական հատուկ ծառայությունները ձերբակալել են կառավարական պաշտոնյայի, ով կասկածվում է Ռուսաստանին գաղտնիքներ տրամադրելու մեջ։ Խոսքը, մասնավորապես, այն քայլերի մասին է, որոնք Վարշավան պլանավորում էր ձեռնարկել «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը արգելափակելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով լեհական կառավարությունը։

Լեհաստանը դեմ է «Հյուսիսային հոսք-2»-ին, որը Ռուսաստանը կապում է Գերմանիային, ինչը թույլ կտա Մոսկվային ավելի շատ գազային պաշարներ հասցնել Արեւմտյան Եվրոպայի իր հիմնական շուկաներ՝ շրջանցելով արեւելյան այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ուկրաինան և Լեհաստանը։

Վարշավայի կարծիքով գազատարը ամրապնդելու է «Գազպրոմի» առաջատար դիրքը Կենտրոնական և Արեւելյան Եվրոպայում, սահմանափակելու է մրցակցությունը և մեծացնելու Եվրոպայի կախվածությունը ռուսաստանյան գազից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG