Իրանի իշխանությունները բացասաբար են արձագանքել Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնում Ջոն Բոլթոնի նշանակմանը, ով ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպանն էր:
Կիսապաշտոնական «Ֆարս» լրատվական գործակալությունը ներկայացրել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանաի խոսքերը, ով նշել է, որ Բոլթոնը 2017-ին հանդիպել է արտերկրում գործող Իրանի ժողովրդի մոջահեդներ կազմակերպության ներկայացուցիչների հետ, իսկ այդ կազմակերպությունը նպատակ ունի տապալել Իրանի իշխանություններին:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի պաշտոնը զբաղեցնում էր Հերբերթ ՄըքՄասթերը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել էր՝ ՄըքՄասթերը «շատ լավ է աշխատել և միշտ կմնա իմ ընկերը»:
55-ամյա ՄըքՄասթերը հայտարարել է, որ այս տարվա ամռանը նախատեսում է հեռանալ հանրային կյանքից:
Բոլթոնը պաշտոնը կստանձնի ապրիլի 9-ից: