Այսօր Եգիպտոսում նախագահական ընտրություններ են, որոնց մասնակցում է նաև երկրի գործող նախագահ 63-ամյա Աբդել Ֆաթահ ալ-Սիսին:
Նախագահական ընտրություններն այդ երկրում տևելու են երեք օր, յուրաքանչյուր օր ընտրատեղամասերը գործելու են 12 ժամ, և մոտ 60 միլիոն գրանցված ընտրողներ պետք է որոշեն, թե ով է նախագահելու Եգիպտոսում հաջորդ չորս տարում:
Դիտորդները չեն կասկածում, որ ալ-Սիսին կհայտարարվի հաղթող:
Նա ունի մեկ մրցակից՝ Մուսա Մուստաֆա Մուսան, ով որպես թեկնածու գրանցվել է վերջին օրը։ Տեղի լրատվամիջոցների բնորոշմամբ, նա սակավ հայտնի է և նրա մասնակցությունը կրում է ձևական բնույթ:
Ընդդիմադիր գործիչները կա՛մ հրաժարվել են մասնակցել ընտրություններին, կա՛մ նրանց արգելվել է գրանցվել որպես թեկնածու: