Մատչելիության հղումներ

«Երթ՝ հանուն մեր կյանքի» կարգախոսով ցույցեր ԱՄՆ ավելի քան 800 քաղաքներում


Երթ հրազենի առավել խիստ հսկողության պահանջով, Վաշինգտոն, 24-ը մարտի, 2018թ.
Երթ հրազենի առավել խիստ հսկողության պահանջով, Վաշինգտոն, 24-ը մարտի, 2018թ.

Երեկ Միացյալ Նահանգների ավելի քան 800 քաղաքներում և ավաններում տեղի են ունեցել ցույցեր հրազենի առավել խիստ հսկողության պահանջով:

Մայրաքաղաք Վաշինգտոնում ցույցին մասնակցել է մոտ 800 հազար մարդ: Ցույցերը տեղի են ունեցել «Երթ՝ հանուն մեր կյանքի» կարգախոսի ներքո:

Ակցիաներն անցկացվել են ի հիշատակ փետրվարի 14-ին Ֆլորիդայի նահանգի Փարքլենդ ավանում 19-ամյա զինյալի կողմից սպանված 17 աշակերտների:

Վաշինգտոնում ցուցարարները պարզել են պաստառներ «Դասագրքեր փամփուշտների փոխարեն» գրությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG