Մատչելիության հղումներ

Բելառուսում վերստին ձերբակալում են նախագահի ընդդիմախոսներին


Բելառուսում ընդդիմությունը մարտի 25-ը նշում է որպես «Ազատության օր», Մինսկ, 25-ը մարտի, 2018թ.
Բելառուսում ընդդիմությունը մարտի 25-ը նշում է որպես «Ազատության օր», Մինսկ, 25-ը մարտի, 2018թ.

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ձերբակալել են ընդդիմության տասնյակ ակտիվիստների, ովքեր փորձել են բողոքի ակցիա կազմակերպել:

Ակտիվիստները մտադիր էին կազմակերպել երթ՝ նվիրված Բելառուսի առաջին հանրապետության 100-ամյակին:

1918 թվականի մարտի 25-ին Բելառուսը հայտարարել է անկախություն Ռուսաստանից: Բելառուսի ժողովրդական հանրապետությունը գոյատևէլ է մինչև 1919 թվականը:

Մարտի 25-ը Բելառուսում անվանում են «Ազատության օր», որին մեծ նշանակություն են տալիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկայի ընդդիմախոսները: Այդ օրը երկրում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք, որպես կանոն, կասեցվում են իրավապահների կողմից:

Ընդդիմությունը Լուկաշենկային մեղադրում է երկիրը «ռուսաֆիկացնելու» և բելառուսների ազգային ինքնությունը վերացնելու մեջ:

«Վյասնա» («Գարուն») իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ, այսօրվա հանրահավաքի փորձից առաջ 15 քաղաքացի ձերբակալվել է նաև Մոգիլևի շրջանում:

Ավելի վաղ իրավապահները ձերբակալել են ընդդիմադիր գործիչներ Միկալայ Ստատկևիչին և Վլադիմիր Նյակլյաևին:

Լուկաշենկան իր պաշտոնավարման 24 տարիների ընթացքում առաջին անգամ արտոնել է մարտի 25-ի հիշատակումը, սակայն իրավապահներն արգելել են ընդդիմադիր շրջանակների ծրագրած ակցիաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG