Աֆղանստանում՝ Հերաթ ավանում շիա մահմեդականների մզկիթի մոտ ռումբի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս 7-ը՝ վիրավորվել:
Պայթյունը տեղի է ունեցել Նաբի Աքրամ մզկիթի մոտ՝ աղոթքի պահին: Առայժմ որևէ խմբավորում չի ստանձնել ահաբեկչական գործողության պատասխանատվությունը:
Հիշեցնենք՝ մարտի 21-ին Քաբուլում՝ Նովրուզի (մահմեդականների ամանորի) օրը շիաների մզկիթի մոտ ռումբի պայթյունից 33 մարդ է սպանվել: Այդ գրոհի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: