Մատչելիության հղումներ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց․ ԱԻՆ


Արխավային լուսանկար
Արխավային լուսանկար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ըստ հաղորդագրության, մարտի 25-ին, 28-ի երեկոյան, 29-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: 26-ից 27-ը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

«Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է հաղորդագրությունում։

Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG