Մատչելիության հղումներ

Այսօր մի խումբ քաղաքացիներ և քաղաքացիական նախաձեռնություններ «Մերժիր Սերժին» կարգախոսով բողոքի ակցիան են անցկացնում Երևանի կենտրոնական փողոցներում` ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետ դառնալու դեմ:

Կան նաև ներկայացուցիչներ քաղաքական ուժերից, մասնավորապես՝ «Ելք» դաշինքից, «Ժառանգություն» կուսակցությունից, մի շարք հասարակական կազմակերպություններից:

Երթի ընթացքում մասնակիցները երբեմն նաև փակեցին երթևեկությունը, մասնավորապես՝ Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակում մոտ տասը րոպե նստացույց իրականացրեցին, հետագայում նաև շարժվեցին Մելիք-Ադամյան փողոց, որտեղ գտնվում է իշխող Հանրապետական կուսակցության գրասենյակը: Գրասենյակի պատերին ցուցարարները պաստառներ փակցրեցին:

Երթի ամբողջ ընթացքում որևէ ոստիկան չէր ուղեկցում մասնակիցներին, մի պահ ընդամենը, երբ մոտենում էին Հանրապետականի գրասենյակին, ոստիկանները մոտեցան, հետագայում կրկին հեռացան և որևէ խոչընդոտ չհարուցեցին, անգամ կարճատև նստացույցի ժամանակ որևէ ոստիկան չմոտեցավ:

Ակցիայի հիմնական կազմակերպիչներից՝ «Ժառանգության» նախկին անդամ Դավիթ Սանասարյանը և «Թրանսփարենսի Ինթերնեշնըլ» կազմակերպությունից Արմեն Գրիգորյանը ասում են, որ ամեն ինչ անելու են, որպեսզի փողոցային պայքարի միջոցով թույլ չտան ապրիլի 9-ին իր նախագահական լիազորությունները ավարտող Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում:

Երթը ավարտվեց Ազատության հրապարակում: Հաջորդ ակցիան տեղի կունենա ապրիլի 9-ին:

Մանրամասները տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG