Բրյուսելում Եվրամիության միջնորդությամբ անցկացված Սերբիայի և Կոսովոյի նախագահներ Ալեքսանդր Վուչիչի և Հաշիմ Թաչիի բանակցությունների ընթացքում առաջխաղացում չի արձանագրվել:
Վուչիչը հայտարարել է, որ Կոսովոն շարունակում է խոչընդոտել 2013 թվականի սերբ ազգային փոքրամասնության հարցով համաձայնության իրականացումը:
Կոսովոյում կան մեծ թվով սերբեր, սակայն իշխանությունը ծագումով ալբանացիների ձեռքում է:
«1800 օր շարունակ սերբական քաղաքապետարանների հարցը չի լուծվում», - բանակցություններից հետո դժգոհել է Սերբիայի նախագահը: