Մատչելիության հղումներ

Ասադի բանակը հսկողություն է հաստատում Արևելյան Գուտայի մեծ մասի նկատմամբ


Սիրիա - Սիրիայի կառավարական բանակի և ռուսաստանցի զինծառայողները Արևելյան Գուտայից խաղաղ բնակչության ելքի համար բացված միջանքի մոտ, 15-ը մարտի, 2018թ․
Սիրիա - Սիրիայի կառավարական բանակի և ռուսաստանցի զինծառայողները Արևելյան Գուտայից խաղաղ բնակչության ելքի համար բացված միջանքի մոտ, 15-ը մարտի, 2018թ․

Սիրիայի ընդդիմադիր զինյալները հեռացել են մայրաքաղաք Դամասկոսի մի արվարձանից և ռուսների միջնորդությամբ համաձայնեցված գործարքով պետք է հեռանան ևս մեկից՝ այդպիսով հնարավորություն ընձեռելով նախագահ Բաշար ալ-Ասադի բանակին հսկողություն սահմանել Արևելյան Գուտայի մեծ մասի նկատմամբ:

Դամասկոսի այդ արվարձանի գրավումը կլինի Ասադի բանակի ամենախոշոր նվաճումը 2016 թվականի դեկտեմբերին Հալեպից զինյալներին դուրս մղելուց հետո:

Փետրվարին ռուսական օդուժի օգնությամբ սկսված Արևելյան Գուտայի ռմբահարումների հետևանքով զոհվել է ավելի քան 1600 մարդ: ՄԱԿ-ի տվյալներով՝ պաշարված Արևելյան Գուտայում առանց պարենի և բուժօգնության է մնացել մոտ 400 հազար բնակիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG