Մատչելիության հղումներ

«Հանուն Հայաստան պետության» ճակատի բողոքի գործողությունները ապրիլի 9-ից կդառնան շուրջօրյա


«Հանուն Հայաստան պետության» ճակատը պատրաստվում է շուրջօրյա բողոքի ակտիվ գործողություններ սկսել ապրիլի 9-ից սկսած, երբ կավարտվեն Սերժ Սարգսյանի նախագայական լիազորությունները:

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված երրորդ հանրահավաքին ճակատի անդամները նշեցին, որ հանրահավաք են հրավիրելու նաև հաջորդ ուրբաթ օրը՝ մարտի 30-ին, և այդ ժամանակ վերջնական կներկայացնեն ապրիլի 9-ից նախատեսվող իրենց գործողությունները:

Նախագահ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության ու համակարգային իշխանափոխության համար պայքարող քաղաքական միավորման անդամներն իրենց ելույթներում այսօր կրկին կոչ արեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ու նրա վարչության անդամ Նիկոլ Փաշինյանին միավորել ջանքերն ու համատեղ պայքարել:

«Հանուն Հայաստան պետության» ճակատի մաս կազմող «Ժողովրդական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ինքը հանդիպումներ է ունեցել Փաշինյանի հետ հնարավոր համատեղ գործողությունների շուրջ:

Մակեյանն այսօր Ազատության հրապարակի ամբիոնից հայտարարեց, որ իրենք պատրաստվում են մինչև ապրիլի 9-ը նույն հրապարակում կազմակերպել 2008 թվականի մարտի 1-ի վերաբերյալ հանրային դատավարություն, որի արդյունքներով կայացած վճիռները կիրականացվեն իշխանափոխությունից հետո:

«Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրած հանրահավաքի մասնակիցները խստորեն դատապարտեցին Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ օրեր առաջ կայացված 10 տարի 5 ամիս ազատազրկման վճիռը՝ այն համարելով քաղաքական հետապնդում:

Մի խումբ անձանց հետ երկու օր առաջ Ազատության հրապարակում նստացույց սկսած ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ասաց, որ իրենք մնալու են հրապարակում մինչև ապրիլի 9-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG