Մատչելիության հղումներ

«Հայաստանում ոչինչ չենք անում իրանցիների հոսքը մեծացնելու համար». իրանահայ լրագրող


«Ազատության» իրանական ծառայության լրագրող Ռուբիկ Մինասյանի կարծիքով՝ 2018-ին Հայաստանը 2017-ի համեմատ Նովրուզի շրջանում իրանցի զբոսաշրջիկների թվի 20 տոկոս անկում կունենա։

«Դիտարկելով թռիչքների քանակը, ավտոբուսների հաճախելիության քանակը, ինձ թվում է նվազագույնը 20 տոկոսի անկում անցյալ տարվա համեմատ կունենանք», - ասաց Մինասյանը։

Իրանահայ լրագրողը խնդիրը ոչ միայն Իրանում, այլ նաև Հայաստանում է տեսնում։ «Օրինակ, Իրանում դոլարի գնի բարձրացումը, դոլարի վաճառքի վրա սահմանափակում դնելը պետության կողմից` դրանք ազդել են, բայց համենայն դեպս մենք էլ ոչ մի բան չենք արել, որ ավելի լավ վիճակում լինենք», - ասաց Մինասյանը՝ շարունակելով. - «Թբիլիսիում Նովրուզի օրերին իրանական ոճով բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում, Թուրքիայի բոլոր քաղաքներում միջոցառումներ են կազմակերպվում, Դուբայում միջոցառումներ են կազմակերպվում, մինչդեռ Հայաստանում մենք ոչինչ չենք անում, որպեսզի էդ հոսքը մեծացնենք, որպեսզի էդ մարդիկ իրենց զգան Նոր տարվա մթնոլորտի մեջ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG