Մատչելիության հղումներ

Գերմանիան մեկ երրորդով ավելացնում է իր զինծառայողների թիվը Աֆղանստանում


Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ելույթ է ունենում Բուդեսթագում, Բեռլին, 15-ը մարտի, 2018թ․
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ելույթ է ունենում Բուդեսթագում, Բեռլին, 15-ը մարտի, 2018թ․

Գերմանիայի խորհրդարանը վավերացրեց Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» գործողության շրջանակում տեղակայված գերմանացի զինծառայողների թիվը մեկ երրորդով ավելացնելու և 1300-ի հասցնելու օրինագիծը:

Այն վավերացվեց մի ժամանակաշրջանում, երբ Արևմուտքի աջակցությունը վայելող Աֆղանստանի կառավարությունը ջանքեր է գործադրում թալիբների և զինյալ այլ խմբավորումների հզորացող ռազմական ճնշումը ետ մղելու համար:

Այս ամիս ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ասել է, որ Արևմուտքի կողմից օգնություն ստացող Աֆղանստանի կառավարությունը պարտավոր է արագացնել բարեփոխումների գործընթացը: Լեյենը նաև նշել է, որ Աֆղանստանում գերմանացի զինծառայողների տեղակայումը, հավանաբար, կարճատև չի լինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG