Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ձերբակալվել է «երկրի հերոս»՝ նախկին ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն


Նադեժդա Սավչենկո, Կիև, 22-ը մարտի, 2018 թ․
Նադեժդա Սավչենկո, Կիև, 22-ը մարտի, 2018 թ․

Ուկրաինայում ձերբակալվել է պատգամավոր, նախկինում Ռուսաստանի կողմից գերեվարված ռազմական օդաչու Նադեժդա Սավչենկոն: Դատախազության պնդմամբ՝ նա ահաբեկչական հարձակումներ է ծրագրել իշխանությունների դեմ, այդ թվում՝ «ցանկացել է ականանետներով պայթեցնել Գերագույն Ռադայի գմբեթը, ողջ մնացած պատգամավորներին էլ սպանել ինքնաձիգերով»:

Ազատազրկումից րոպեներ առաջ Գերագույն Ռադան դատախազության միջորդությամբ զրկել է նրան պատգամավորական անձեռնմխելիությունից: Ինքը՝ Ռուսաստանից վերադառնալուց անմիջապես հետո Ուկրաինայում հերոսի կոչման արժանացած Սավչենկոն, ընդունել է, որ Դոնբասից զենք է փոխադրել ու Կիևի կառավարական թաղամասը վերացնելու ծրագրեր մշակել:

Միաժամանակ նա պնդել է, թե այդ ամենը «սյուրեալիզմ էր և քաղաքական սադրանք, որի հիմնական նպատակն էր՝ ցույց տալ իշխանություններին, որ իրենք էլ են մահկանացու»: Ակնկալվում է, որ առաջիկա երեք օրերի ընթացքում դատարանը կորոշի Սավչենկոյի խափանման միջոցի հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG