Մատչելիության հղումներ

Հայկազ Բաղմանյանը նշանակվել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետի տեղակալ


Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը նշանակվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալ` կնքելով զինվորական ծառայություն անցնելու մասին նոր պայմանագիր` երեք տարի ժամկետով։

Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Հիշեցնենք՝ Հայկազ Բաղմանյանը անցած տարվա վերջին ազատվեց Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ գեներալը զորացրման զեկուցագիր է ներկայացրել իր հորդորով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG