Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն Վրաստանում է


Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դիմավորում է իր բելառուսցի պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյին, 22-ը մարտի, 2018 թ․
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դիմավորում է իր բելառուսցի պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյին, 22-ը մարտի, 2018 թ․

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Վրաստան՝ քննարկելու տարածաշրջանի խնդիրներին ու երկկողմ կապերի սերտացմանն առնչվող հարցեր: Հաղորդվում է, որ Վրաստանի իշխանությունների հետ բանակցությունների ավարտին կողմերը մի շարք փաստաթղթեր կստորագրեն, այդ թվում՝ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը վերացնելու վերաբերյալ:

Լուկաշենկոյի այցին զուգահեռ՝ Թբիլիսիում մեկնարկել է վրաց-բելառուսական գործարար համաժողովը, որի նպատակը երկկողմ տնտեսական կապերի աշխուժացումն է: Սա Լուկաշենկոյի երկրորդ այցն է Վրաստան վերջին երեք տարիների ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG