Մատչելիության հղումներ

Պետդուման անցանկալի լրագրողների ցանկ է կազմել


Ռուսաստան - «Ձեռքերդ հեռո՛ւ լրագրողուհիներից»․ ակցիա Պետդումայի շենքի մոտ, Մոսկվա, 21-ը մարտի, 2018թ․

Ռուսաստանի Պետդուման անցանկալի լրագրողների ցանկ է կազմել, որոնց թույլ չի տրվում մտնել խորհրդարան:

Ըստ BBC-ի, մի քանի էջանոց այդ ցուցակում են այն լրատվամիջոցները, որոնք որոշել են բոյկոտել խորհրդարանի աշխատանքը՝ միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկիի հետ կապված սկանդալից հետո:

Առնվազն երեք լրագրող պատգամավորին մեղադրել էր սեռական ոտնձգությունների մեջ, խորհրդարանի էթիկայի հարցերով հանձնաժողովը, սակայն, որևէ խախտում չէր հայտնաբերել, ինչից հետո "Дождь"-ը, РБК-ն, "Эхо Москвы" ռադիոկայանն ու и RTVI-ն որոշել էին բոյկոտել խորհրդարանի նիստերը կամ դադարեցնել շփումները պատգամավորի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG