Մատչելիության հղումներ

ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով նաև կադաստրի պետկոմիտեի ծառայություններ կմատուցվեն


ԱՄՆ - Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսությունը, արխիվ
ԱՄՆ - Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսությունը, արխիվ

Կառավարությունը այսօր փոփոխություններ և լրացում կատարեց նախկինում ընդունած որոշումներից մեկում, որոնք հնարավորություն կընձեռեն արտասահմանում մշտական բնակություն հաստատած հայաստանցիներին Հայաստանի հյուպատոսական հիմնարկների միջոցով դիմելու և ստանալու ինչպես իրենց գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ՝ ավարտական փաստաթղթեր, այդ թվում՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ, տեղեկանքներ:

«Այսինքն՝ առանց ՀՀ այցելելու օտարերկրյա պետությունում բնակվող մեր հայրենակիցները կարող են հյուպատոսական հիմնարկների միջոցով տեղում օգտվել կադաստրի պետական կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններից», - իր հաղորդագրությունում պարզաբանում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG