Մատչելիության հղումներ

Թուրքիայի խոշորագույն մեդիա կոնգլոմերատը կարող է վաճառվել Էրդողանի մերձավոր գործարարին


Dogan Holding-ի լոգոն, արխիվ
Dogan Holding-ի լոգոն, արխիվ

Թուրքիայի խոշորագույն մեդիա կոնգլոմերատը՝ Dogan Holding-ը, որի մեջ են մտնում անկախ դիրքորոշմամբ հայտնի Hurriyet պարբերականը, CNN-Turk-ը, Kanal-D-ն ու մարզական Fanatik-ը, կարող է վաճառվել նախագահ Ռեջեփ Էրդողանի մերձավոր գործարարներից մեկին:

Կոնգլոմերատի՝ այսօր տարածած հայտարարությունը նշում է, որ վաճառքի շուրջ բանակցություններ են սկսվել Էրդողանի հետ սերտ հարաբերություններ ունեցող Demiroren Holding-ի հետ:

Մինչ այդ՝ երեկ երեկոյան, Թուրքիայի խորհրդարանն ընդունեց իշխող կուսակցության առաջարկած օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ օնլայն հեռարձակող բոլոր լրատվամիջոցներն այսուհետ պարտավոր են արտոնագիր ստանալ:

Ընդդիմությունը պնդում է, թե այս քայլերը է՛լ ավելի են խորացնում ճնշումները մամուլի նկատմամբ մի երկրում, որտեղ 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո տասնյակ ընդդիմադիր լրագրողներ ձերբակալվել են, լրատվամիջոցները՝ փակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG