Մատչելիության հղումներ

Գյումրիում երկու եղբայրներին դանակահարելու գործով կան ձերբակալվածներ. ՔԿ


Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Հակոբյան եղբայրների դանակահարության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք ձերբակալվել են:

Ըստ կոմիտեի, 2018 թվականի մարտի 20-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, ահազանգ է ստացվել առ այն, որ «Գյումրի բժշկական կենտրոն» բուժօգնության են տեղափոխվել եղբայրներ՝ 1982թ. ծնված Մանուկ Հակոբյանը՝ «որովայնի ծակած-կտրած թափանցող, կրծքավանդակի ծակած-կտրած չթափանցող վերք» ախտորոշմամբ, և 1986թ. ծնված Մանվել Հակոբյանը՝ «կրծքավանդակի, որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ»։

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են մարտի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով [դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ], եղբայրները ճանաչվել են տուժող։

Կոմիտեն նշում է, որ նախնական տվյալներով՝ Հակոբյան եղբայրներին ծանր մարմնական վնասվածքներ են պատճառել Գյումրի քաղաքի երկու բնակիչ՝ ծնված 1984թ. և 1990թ., ովքեր ևս եղբայրներ են։ Կասկածյալները ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG