Մատչելիության հղումներ

Հայկ Բարսեղյանն ազատ է արձակվել


Հայկ Բարսեղյան, լուսանկարը՝ ՖԲ էջի

Այսօր ժամը 17:00-ի շրջանում Երևանի Հյուսիսային պողոտայից ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված Հայկ Բարսեղյանը 2 ժամ անց ազատ է արձակվել:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ սառը զենք կրելու կասկածանքով բերման ենթարկված Հայկ Բարսեղյանն ազատ է արձակվել, իսկ նրա մոտ եղած դանակն ուղարկվել է փորձաքննության:

Հայկ Բարսեղյանի հայրը՝ իրավապաշտպան Լևոն Բարսեղյանն իր ֆեյսբուքայն էջում գրել է․ «Դանակը տարել են փորձաքննության 10 օրով։ Իր արշավային դանակն է, 8 սմ շեղբով»։

Լևոն Բարսեղյանի որդուն՝ Հայկ Բարսեղյանին բերման ենթարկելու հանգամանքները պարզելու նպատակով այսօր ոստիկանության կենտրոնի բաժանմունք էին գնացել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG