«Գերմանիան խստորեն դատապարտում է սիրիական Աֆրինում Թուրքիայի իրականացրած գործողությունը»,- այսօր Բունդեսթագի ամբիոնից հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը:
«Այն, ինչ կատարվում է Աֆրինում, անընդունելի է և կապ չունի, թե անվտանգության ինչ նկատառումներով է առաջնորդվում Թուրքիան»,- ասել է Մերկելը: Գերմանական կառավարության ղեկավարի խոսքով` «Աֆրինում այսօր հազարավոր խաղաղ բնակիչներ հալածանքների են ենթարկվում, զոհվում են կամ էլ ստիպված են լքել հայրենի օջախները»: