Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հասան Ռոհանիին Նովրուզի առթիվ


Հայաստանի և Իրանի նախագահները հանդիպում են Թեհրանում, արխիվ
Հայաստանի և Իրանի նախագահները հանդիպում են Թեհրանում, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Նովրուզի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն ու բարօրություն:

Ըստ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ իրանական օրացույցով 1397 թվականն Իրանի համար լինելու է առաջընթացի ու հաջողությունների տարի, իսկ հայ-իրանական հարաբերությունների համար՝ հեռանկարային ու գործնական ծրագրերով հագեցած ժամանակաշրջան:

Սերժ Սարգսյանը նշել է, որ դարերի խորքում ձևավորված հայ-իրանական բարեկամությունը պարտավորեցնում է ըստ արժանվույն գնահատել անցյալի ձեռքբերումներն ու հավատարիմ մնալ քաղաքակրթությունների օրրաններ հանդիսացող Հայաստանի և Իրանի միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների ոգուն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG