«Հարավային և Հյուսիսային Կորեաների ու Միացյալ Նահանգների ղեկավարների եռակողմ գագաթնաժողովի անցկացումը չի բացառվում»: Այս մասին այսօր Սեուլում հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ին:
Հաջորդ ամիս կայանալու է նրա հանդիպումը Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ կհանդիպի մինչև մայիսի վերջ:
«Այդ հանդիպումների ընթացքում արձանագրված հնարավոր առաջընթացը կարող է հանգեցնել Հարավային Կորեայի, Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովի անցկացմանը»,- նշել է Մուն Չժե Ի-ն: