Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն Արամ առաջինի հետ քննարկել է ԼՂ ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը այսօր Անթիլիասում հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ առաջին կաթողիկոսի և Կաթողիկոսության հոգևոր դասի բարձրաստիճան մի խումբ ներկայացուցիչների հետ:

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի ներքին ու արտաքին քաղաքականությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ առաջին կաթողիկոսին Լեռնային Ղարաբաղին մշտապես սատարելու համար՝ կարևորելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG