Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը այսօր Սահմանադրական դատարանի նախագահ կընտրի


ՍԴ նախագահի թեկնածու Հրայր Թովմասյան, արխիվ

Այսօր Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ տեղի կունենա Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը: Այդ պաշտոնում առաջադրվել է արդարադատության նախկին նախարար, սահմանադրական փոփոխությունների համահեղինակ, նախկին հանրապետական Հրայր Թովմասյանի թեկնածությունը:

Ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը հայտարարել է, որ դեմ է քվեարկելու Թովմասյանի թեկնածությանը:

Հիշեցնենք, Գագիկ Հարությունյանը հրաժարական է տվել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից, քանի որ այս ամսվա սկզբից գլխավորում է Բարձրագույն դատական խորհուրդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG