Մատչելիության հղումներ

Թրամփը շնորհավորել է Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ


Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, արխիվ
Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այսօր կայացած հեռախոսազրույցում շնորհավորել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Թրամփը հավելել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինին «ոչ շատ հեռու ապագայում»՝ քննարկելու սպառազինությունների մրցավազքը, Ուկրաինայի, Սիրիայի և Հյուսիսային Կորեայի հարցերը:

Դոնալդ Թրամփը Սպիտակը Տանը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սպառազինությունների մրցավազքը «վերահսկողությունից դուրս է գալիս․․․ բայց մենք երբեք թույլ չենք տա որ որևէ մեկը նույնիսկ մոտենա մեր մակարդակին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG