«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գրավել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շրջաններից մեկը՝ Ալ-Քադամը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահ Բաշար ալ-Ասադի բանակը այդ շրջանից ետ է մղել զինված ընդդիմությանը:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ալ-Քադամում մարտերը շարունակվել են գրեթե մեկ օր: «Իսլամական պետության» զինյալները սպանել են շուրջ 40 սիրիացի զինվորների, սիրիական կառավարական բանակի տասնյակ զինվորականներ վիրավորվել կամ գերեվարվել են:
Դամասկոսի մեկ այլ շրջանում՝ Արևելյան Գուտայում չդադարող ռմբակոծությունների հետևանքով ավելի քան հազար խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ, ևս 80 հազար մարդ մնացել է առանց տանիքի: