Մատչելիության հղումներ

Հարավային Կորեան և ԱՄՆ-ը ապրիլի 1-ից համատեղ զորավարժություններ կանցկացնեն


ԱՄՆ և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններ, արխիվ
ԱՄՆ և Հարավային Կորեայի համատեղ զորավարժություններ, արխիվ

Միացյալ Նահանգների և Հարավային Կորեայի պաշտպանության նախարարները երկուշաբթի օրը հայտարարել են ապրիլի 1-ին մեկնարկող համատեղ զորավարժությունների մասին, որոնց ընդհանուր առմամբ կմասնակցեն շուրջ 12 հազար ամերիկացի և 300 հազար հարավկորեացի զինծառայողներ:

Զորավարժությունների ժամկետները ավելի վաղ տեղափոխվել էին Փհենչհանի ձմեռային Օլիմպիական խաղերի պատճառով:

Պենտագոնը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան տեղեկացված է զորավարժության օրակարգի և բնույթի մասին:

Պաշտոնական Փհենյանը սովորաբար դատապարտում է ամերիկա-հարավկորեական զորավարժությունները՝ դրանք որակելով որպես իր երկրի վրա զինված հարձակման փորձարկում: Այս անգամ, ինչպես նշում է Սեուլը, բարձր մակարդակի բանակցություններից հետո Հյուսիսային Կորեայի առաջնորդը խոստացել է չքննադատել զորավարժությունները, ինչպես նաև առաջարկել է առանց նախապայմանների հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ միջուկա-հրթիռային հարցերը քննարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG