Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը Ռուսաստանի նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ շնորհավորելով Վլադիմիր Պուտինին նրան հաջողություններ է մաղթել երկրի արդիականացման գործում: Երկու երկրների նախագահների միջև կայացած հեռախոսազրույցից հետո, Ֆրանսիայի նախագահի գրասենյակը հաղորդել է, որ Էմանյուել Մակրոնը Վլադիմիր Պուտինին հաջողություն մաղթել Ռուսաստանի քաղաքական, ժողովրդավարական, տնտեսական և սոցիալական արդիականացման գործում:

Էմանյուել Մակրոնը նաև մտահոգություն է հայտնել Սիրիայի իրավիճակի և Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG