Այսօր վաղ առավոտյան Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում չորս անհայտ մարդիկ «մոլոտովյան կոկտեյլի» վառվող շշեր են նետել Թուրքիայի դեսպանատան ուղղությամբ: Այս մասին լրագրողներին հայտնել է Կոպենհագենի ոստիկանության ներկայացուցիչը: Տուժածներ չկան, դեսպանության շենքի պատին կրակից սևացած հետքեր կան:
Հարձակվողների ինքնության մասին լուրեր չկան, բայց «Անադոլու» գործակալությունը նշում է, որ միջադեպը հաջորդում է նախօրեին թուրքական զինուժի կողմից Սիրիայում քրդական Աֆրին քաղաքի գրավմանը: