Մատչելիության հղումներ

Նալբանդյանը ելույթ է ունեցել ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր Զինված ուժերի ղեկավար կազմի ամենամյա օպերատիվ հավաքի մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները, արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Նալբանդյանը ներկաներին տեղեկացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերի մասին:

Արտգործնախարարն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգության հարցերին, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ընթացող համագործակցությանը, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնություններին, Մերձավոր Արևելքում զարգացումներին, տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրների շուրջ Հայաստանի մոտեցումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG