Մատչելիության հղումներ

Լավրովի այցը Վիետնամ հետաձգվել է


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Վերջին պահին չեղարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցը Վիետնամ:

France-Presse լրատվական գործակալությունը ներկայացրել է Վիետնամի արտգործնախարարության հաղորդագրությունը, ըստ որի՝ այցը հետաձգվել է «անսպասելի պատճառով»: Գործակալությունը նաև հրապարակել է Վիետնամի մայրաքաղաք Հանոյում գործող ռուսաստանցի մի դիվանագետի փոխանցածը, թե այցի հետաձգման պատճառը տեխնիկական է, այլ ոչ՝ քաղաքական: Դիվանագետը, սակայն, չի ցանկացել հրապարակել իր անունը:

Լավրովի այցը Վիետնամ նախատեսված էր այսօր, այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարարը պետք է հանդիպեր Վիետնամի նախագահի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG