Մատչելիության հղումներ

Քվեաթերթիկների 99․75 տոկոսի հաշվարկի արդյունքում՝ Պուտինը հաղթում է ձայների մոտ 76.67 տոկոսով


Ռուսաստանի գործող նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում իր նախընտրական շտաբում, Մոսկվա, 18-ը մարտի, 2018թ․
Ռուսաստանի գործող նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում իր նախընտրական շտաբում, Մոսկվա, 18-ը մարտի, 2018թ․

Երեկ Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրություններում, ինչպես և սպասվում էր, հաղթանակ է տարել արդեն մոտ երկու տասնամյակ երկրի իշխանության ղեկին գտնվող Վլադիմիր Պուտինը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների համաձայն, քվեաթերթիկների 99.75 տոկոսի հաշվարկի արդյունքում՝ գործող նախագահը ստացել է ձայների 76.67 տոկոսը:

Երկրորդ տեղում է կոմունիստների թեկնածու Պավել Գրուդինինը՝ 11.79 տոկոս արդյունքով, եռյակը եզրափակում է լիբերալ դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5.66 տոկոսով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG