Մատչելիության հղումներ

Պուտինը խուսափել է պատասխանել նոր վարչապետի մասին հարցին


Ռուսաստան -- Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում, 18-ը մարտի, 2018 թ.

Նախնական տվյալներով Ռուսաստանի նախագահական ընտրություններում ձայների ավելի քան 75 տոկոսը ստացած Վլադիմիր Պուտինը Մոսկվայի կենտրունում տեղի ունեցած հանրահավաքում շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին, ապա ելույթ է ունեցել իր նախընտրական շտաբում։

Պուտինն ասել է, որ դեռ չի ծրագրում փոխել Սահմանադրությունը և դեռ «առարկայական» չի մտածել նոր վարչապետի թեկնածության շուրջ։ Նա չի պատասխանել հարցին, թե արդյոք գործող վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կպահպանի իր աթոռը։

Եվս մեկ նախագահական ժամկետի մասին հարցը Պուտինը «մի փոքր ծիծաղելի» է որակել.- «Ես ի՞նչ է հարյուր տարի եմ նստելու։ Ո՛չ»։

«Դուք եք մեր թիմը։ Այսօր քվեարկողները բոլորը մեր մեծ, համազգային թիմի մասն են»,- Մոսկվայի Մանեժնայա հրապարակում տեղի ունեցած «Ռուսաստան։ Սևոստոպոլ։ Ղրիմ» հանրահավաքի ժամանակ ասել է Պուտինը։

Քվեաթերթիկների 50 տոկոսի հաշվարկի արդյունքում առաջին տեղում է Վլադիմիր Պուտինը՝ 75.01 տոկոսով, երկրորդ տեղում կոմունիստ Պավել Գրուդինինը՝ 13.38 տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG