Մատչելիության հղումներ

Իրանում ձերբակալվել է նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մերձավորներից մեկը` Էսֆանդիար Ռահիմ Մաշաեին, ով նախորդ վարչակազմի օրոք զբաղեցնում էր փոխնախագահի ու նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ձերբակալության պատճառների մասին իրավապահները մանրամասներ չեն հաղորդում:

Մաշաեի ձերբակալության նախօրեին սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր` ինչպես է նա բողոքի ցույցի դուրս եկել Ահմադինեժադի օրոք մեկ այլ փոխնախագահի` Համիդ Բաղայի ազատազրկման դեմ: Վերջինս դատարանի որոշմամբ 15 տարվա ազատազրկման է դատապարտվել` ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG