Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ռուսաստանցիներին թույլ չեն տալիս մասնակցել Ռուսաստանի նախագահի ընտրություններին


Անվտանգության աշխատակիցը հսկում է Ռուսաստանի դեսպանատան տարածքը ուկրաինացի ազգայնականների բողոքի ակցիայի ընթացքում
Անվտանգության աշխատակիցը հսկում է Ռուսաստանի դեսպանատան տարածքը ուկրաինացի ազգայնականների բողոքի ակցիայի ընթացքում

Ուկրաինայում ազգայնականները թույլ չեն տալիս երկրում ապրող ռուսաստանցիներին մասնակցել նախագահական ընտրություններին: Ինչպես Կիևից հաղորդում է «Ազատության» թղթակիցը, վաղ առավոտից հարյուրավոր ակտիվիստներ շրջափակել են Ռուսաստանի դեսպանատունը` «Ոչ Պուտինի ընտրությանը Ուկրաինայի տարածքում» կարգախոսով:

Ոստիկանությունը շենքը շրջապատել է մետաղալարերով, տարածքում տեղադրված են Դոնբասում զոհված ուկրաինացիների լուսանկարները: Ազգայնականները ցույց են կազմակերպել նաև Լվովում, Խարկովում և Օդեսայում ռուսաստանյան հյուպատոսությունների մոտ` «ոչ մի ձայն օկուպանտին», «Ղրիմը Ուկրաինայինն է», «Ընտրություններ` արյան վրա» կարգախոսներով:

Ավելի վաղ Ուկրաինայի իշխանություններն էին հայտարարել, որ արգելելու են ռուսաստանցիների մուտքը դիվանագիտական կառույցներում բացված ընտրատեղամասեր` բռնազավթված Ղրիմում քվեարկություն անցկացնելու Կրեմլի որոշմանն ի պատասխան:

Ռուսաստանը հայտարարել է, թե պահանջելու է միջազգայնորեն դատապարտել Կիևի այդ որոշումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG