Մատչելիության հղումներ

Չեխիան և Սլովակիան հերքում են, թե կարող էին «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութ արտադրել


Սերգեյ Սկրիպալ և Յուլիա Սկրիպալ
Սերգեյ Սկրիպալ և Յուլիա Սկրիպալ

Չեխիայի և Սլովակիայի իշխանությունները կտրականապես հերքել են ռուսական կողմի պնդումները, թե իրենց երկրներում կարող էր նյարդապարալիտիկ «Նովիչոկ» կոչվող նյութ արտադրվել, որով թունավորվել են ռուս նախկին հետախույզ, լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը:

«Ամենայն հավանականությամբ քիմիական այդ նյութի աղբյուրը այն երկրներն են, որոնք 90-ականներից մինչև հիմա ինտենսիվ հետազոտություններ են անցկացնում այս ոլորտում», - երեկ հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ պնդելով, թե այդ երկրների շարքում են Մեծ Բրիտանիան, Սլովակիան, Չեխիան, Շվեդիան, և հնարավոր է` Միացյալ Նահանգները:

«Կտրականապես հերքում ենք, որ Սլովակիան կարող էր ինչ-որ առնչություն ունենալ քիմիական այդ զենքի հետ», - հայտարարել է այդ երկրի արտգործնախարարությունը: Չեխիայի արտգործնախարարն էլ Զախարովայի հայտարարությունը որակել է «բացառապես անհիմն ու անընդունելի»:

Ավելի ուշ այդ հայտարարությունը հերքել է նաև Շվեդիայի արտգործնախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG