Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան արձագանքում է Ռուսաստանից 23 բրիտանացի դիվանագետների արտաքսմանը


Բորիս Ջոնսոն
Բորիս Ջոնսոն

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը անմտություն է որակել Մոսկվայի հայելային պատասխանը և պնդել, թե դրանից կտուժեն առաջին հերթին Ռուսաստանի քաղաքացիները:

«Այդ անօգուտ քայլերը կհարվածեն լոկ շարքային ռուսաստանցիներին` զրկելով նրանց անգլերեն սովորելու կամ մուտքի արտոնագիր խնդրելու հնարավորությունից», - ասել է Ջոնսոնը՝ հավելելով․ - «Ռուսաստանը գնալով դառնում է առավել միայնակ ու մեկուսացված: Պուտինը, իր տարբերություն Մեծ Բրիտանիայի, չունի «բարեկամ երկրներ»:

Երեկ Ռուսաստանը հայտարարեց, թե պատրաստվում է արտաքսել 23 բրիտանացի դիվանագետների՝ նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման շուրջ ծագած սկանդալի կապակցությամբ։ Ավելի վաղ` շաբաթասկզբին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Ռուսաստանին մեղադրել էր երեք մարդու թունավորման մեջ և հայտարարել Մեծ Բրիտանիայից 23 ռուս դիվանագետների արտաքսելու մասին: Լոնդոնը նշում է, որ շարունակում է քննարկումները դաշնակից երկրների հետ` Ռուսաստանի նկատմամբ հավելյալ քայլեր ձեռնարկելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG