Մարտի 17-ին Ուկրաինայի Դնեպր քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը, տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Եկեղեցին կառուցվել է տեր և տիկին Ռաֆայել և Շամիրամ Հարությունովների ազնիվ բարերարությամբ:
Օծման արարողության ավարտին Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունն է բերել Դնեպրի հայությանը` շնորհավորելով նոր աղոթատան բացման բերկրալի առիթով:
Արարողության ավարտին նորաօծ եկեղեցում մատուցվել է անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագ` ձեռամբ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի։