Մատչելիության հղումներ

Ղազախստանը հրաժարվել է Մոսկվայի պահանջով վերանայել ԱՄՆ քաղաքացիների համար սահմանված ազատ վիզային ռեժիմը


Ղազախստանի արտգործնախարարության խոսնակ Անուար Ժաինակով
Ղազախստանի արտգործնախարարության խոսնակ Անուար Ժաինակով

Ղազախստանի արտգործնախարարությունը մերժել է Մոսկվայի պահանջը՝ Միացյալ Նահանգների քաղաքացիների նկատմամբ սահմանված առանց վիզաների ռեժիմը վերանայելու վերաբերյալ:

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե ամերիկացիներին տրված այդ արտոնությունը պետք է համաձայնեցվի Եվրասիական տնտեսական միության հետ: Պաշտոնական Աստանան, սակայն, հակադարձել է՝ Եվրասիական տնտեսական միությունը, որին անդամակցում է նաև Հայաստանը, քաղաքական դաշինք չէ, այն քննարկում է միայն տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր:

«Այլ պետության քաղաքացիների նկատմամբ մուտքի արտոնագրի պահանջ դնելը կամ չդնելը յուրաքանչյուր ինքնավար պետության իրավունքն է՝ սեփական ազգային շահերը», -հայտարարել է Ղազախստանի արտգործնախարարության խոսնակ Անուար Ժաինակովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG