Մատչելիության հղումներ

ԱՄՆ֊ը եվրոպական դաշնակիցների հետ քննարկվում է Իրանի միջուկային համաձայնագրին կից «լրացուցիչ» պայմանագրի հարցը 


Բրայան Հուք

Միացյալ Նահանգները և Եվրոպական տերությունները բանակցություններ են վարում Իրանի միջուկային համաձայնագրին կից «լրացուցիչ» պայմանագիր կնքելու շուրջ, որը կկարգավորի Իրանի հրթիռային փորձարկումների և Մերձավոր Արևելքի հակամարտություններում ներգրավվածության հարցը։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ֊ի կողմից բանակցությունները վարող Բրայան Հուքը։

Նրա փոխանցմամբ, Թրամփը ցանկանում է այս համաձայնագրով ուղղել 2015֊ին Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրի «ճակատագրական սխալները»։

«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, նախօրեին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան առաջարկել են նոր ԵՄ պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմում այդ երկրի ունեցած դերի և հրթիռային փորձարկումների համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG