Թուրքիայի զինուժը ժխտում է մեղադրանքները, թե կրակ է բացել Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանի հիվանդանոցներից մեկի վրա:
Բանակը Թվիթերով տարածել է հիվանդանոցի լուսանկարներ՝ պնդելով, թե այն անվնաս է, իսկ քրդական զինված խմբավորումները հերյուրանքներ են տարածքում՝ Թուքրիայի վարկանիշը ստվերելու համար։
Ավելի վաղ Քրդական դեմոկրատական ուժերի ներկայացուցիչն ու սիրիացի դիտորդները հայտարարել էին, թե հիվանդանոցը օդային հարվածների է ենթարկվել, զոհվել է 16 անմեղ մարդ, այդ թվում՝ երկու հղի կին:
Ավելի վաղ՝ շաաբթասկզբին, Եվրախորհրդարանը կոչ էր արել Թուրքիային դուրս բերել ուժերը Աֆրինից, սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակադարձել էր՝ «Մենք դուրս չենք գա, մինչև մեր գործը չավարտենք»։
Անկարան պնդում է, թե պայքարում է սահմանին արմատացած քրդական ահաբեկչական խմբավորումների դեմ: Միացյալ Նահանգները, սակայն, ոչ միայն ահաբեկիչ չի համարում վերջիններս, այլև համագործակցում է նրանց հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում: