Մատչելիության հղումներ

Բրիտանական ոստիկանությունը Նիկոլայ Գլուշկովի մահը հետաքննում է որպես սպանություն 


Նիկոլայ Գլուշկով, արխիվ

Բրիտանական ոստիկանությունը ռուսաստանցի գործարար Նիկոլայ Գլուշկովի մահվան փաստը հետաքննում է որպես սպանություն: Դիակի փորձաքննությունը հաստատել է, որ նրան խեղդամահ են արել:

Գլուշկովը 2013-ին կասկածելի հանգամանքներում մահացած ռուսաստանցի օլիգարխ, Կրեմլի քննադատ Բորիս Բերեզովսկու մերձավորագույն թիմակիցներից մեկն էր: 90-ականներին նա առանցքային պաշտոններ է զբաղեցրել Բերեզովսկուն պատկանող ЛогоВаз և Аэрофлот ընկերություններում: 2000 թվականին Аэрофлот-ում կատարված չարաշահումների գործով Գլուշկովը ձերբակալվել և գրեթե չորս տարի էր անցկացրել ռուսական բանտում: Կալանավայրից ազատվելուց հետո Գլուշկովը մեկնել էր Լոնդոն՝ այնտեղ մշտական բնակություն հաստատելով:

68-ամյա Գլուշկովին մարտի 12-ին մահացած էին հայտնաբերել Լոնդոնում գտնվող նրա տանը՝ Սոլսբերի քաղաքում ռուս նախկին լրտես Սերգեյ Սրիպալի և նրա դստեր թունավորումից մեկ շաբաթ անց:

Ոստիկանությունն այսօր հայտարարել է, որ այս պահին «Սոլսբերիի մահափորձի հետ կապ չեն տեսնում, նաև ապացույց չկա այն մասին, որ Գլուշկովին թունավորել են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG