Մատչելիության հղումներ

Յակուտսկում բեռնատար օդանավից մի քանի տոննա ոսկի է թափվել


Ռուսաստան - Օդանավից թափված ոսկու ձուլակտորները թռիչքուղու վրա, Յակուտսկ, 15-ը մարտի, 2015թ․
Ռուսաստան - Օդանավից թափված ոսկու ձուլակտորները թռիչքուղու վրա, Յակուտսկ, 15-ը մարտի, 2015թ․

Երեկ Ռուսաստանի հեռավորարևելյան Յակուտսկ քաղաքում ավելի քան 170 ոսկու ձուլակտոր է ընկել բեռնատար օդանավից:

Ըստ քննիչների՝ դռնակի անսարքության պատճառով օդանավի դուռը բացվել է թռիչքի ժամանակ, և քանի որ 9.3 տոննա թանկարժեք բեռը պատշաճ կերպով ամրացված չի եղել, դրա մի մասը թափվել է ինքնաթիռից, այդ թվում՝ թռիչքուղու վրա:

Ներքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ հայտնաբերվել է 172 ձուլակտոր՝ 3․4 տոննա ընդհանուր զանգվածով:

Միջադեպի հետևանքով որևէ անձ մարմնական վնասվածքներ չի ստացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG