Մատչելիության հղումներ

Թրամփ. «Մեծ Բրիտանիայում տեղի ունեցածի հետևում կարծես թե ռուսներն են կանգնած»


Միացյալ Նահանգների նախագահի կարծիքով Ռուսաստանի ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալը և նրա դուստր Յուլիայի թունավորման հեղինակը Ռուսաստանն է: Այդ մասին Դոնալդ Թրամփը հայտարարեց քիչ առաջ՝ Սպիտակ տանը:

«Ես խոսել եմ Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, իրադրությունը շատ մտահոգիչ է և կարծես թե այդ թունավորման հետևում ռուսներն են կանգնած: Մենք լուրջ քննարկումներ ենք ծավալել ստեղծված կացության շուրջ», - նշում էր Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG