Մատչելիության հղումներ

Աստանայում գումարվել է Կենտրոնական Ասիայի երկրների գագաթնաժողովը


Ղազախստան - Աստանայում գումարվել է Կենտրոնական Ասիայի երկրների գագաթնաժողովը, 15-ը մարտի, 2018թ.
Ղազախստան - Աստանայում գումարվել է Կենտրոնական Ասիայի երկրների գագաթնաժողովը, 15-ը մարտի, 2018թ.

Ղազախստանում գումարվել է այս տասնամյակում առաջին տարածաշրջանային գագաթնաժողովը, ինչը վկայում է 2016 թվականին Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվանը հաջորդած փոխհարաբերությունների բարելավման մասին:

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն Աստանայում ընդունել է Ուզբեկստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի նախագահներ Շավքաթ Միրզիյոևին, Սորոնբայ Ջեենբեկովին և Էմոմալի Ռահմոնին:

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը գագաթնաժողովին չի մասնակցում, նրան ներկայացնում է խորհրդարանի խոսնակ Ակյա Նուրբերդիևան:

Գագաթնաժողովը գումարելու առաջարկով հանդես է եկել 2016 թվականի սեպտեմբերին հանգուցյալ Քարիմովին փոխարինած Ուզբեկստանի նախագահ Միրզիյոևը:

Քարիմովի ղեկավարման 27 տարիների ընթացքում Ուզբեկստանի հարաբերությունները Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Թուրմենստանի հետ վատթարացել են տրանզիտային ուղիների, սահմանների անվտանգության, ջրային պաշարների և այլ հարցերի շուրջ ծագած վեճերի հետևանքով:

1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո գումարված կենտրոնասիական երկրների գագաթնաժողովներն արդյունավետ չեն եղել առաջնորդների ու մասնավորապես Քարիմովի և Նազարբաևի միջև առկա սուր տարաձայնությունների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG