Մատչելիության հղումներ

Սերբիան պատրաստ է փոխզիջման Կոսովոյի հարցում


ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալի պաշտոնակատար Վես Միթչելը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բելգրադ, 14 մարտի, 2018թ.
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալի պաշտոնակատար Վես Միթչելը և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Բելգրադ, 14 մարտի, 2018թ.

Սերբիան պատրաստ է Կոսովոյի հարցում գնալ փոխզիջման, ինչը խիստ կարևոր է Եվրամիությանն անդամակցելու համար: Այդ մասին երեկ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը:

Բրյուսելը Բելգրադից պահանջում է բարելավել հարաբերությունները Պրիշտինայի հետ, ընդգծելով, որ դա է երկու երկրների համար Եվրոպական միությանն անդամակցելու նախապայմանը:

«Մեզ համար Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին առկա ամենաբարդ խոչընդոտը Կոսովոյի խնդիրն է, և Սերբիան պատրաստ է քննարկել փոխզիջման հնարավորությունները»,- ասել է Վուչիչն, ով երեկ հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալի պաշտոնակատար Վես Միթչելի հետ: Վերջինս բալկանյան ուղևորության ընթացքում կայցելի նաև Կոսովո և Մակեդոնիա:

Վուչիչը և Միթչելը երեկվա ասուլիսում իրարամերժ տեսակետներ են հայտնել Կոսովոյի բանակի կազմավորման մասին:

Միթչելը պնդել է, որ Կոսովոն կարող է ստեղծել պրոֆեսիոնալ բանակ, որում կծառայեն նաև սերբերը, մինչդեռ, Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան դրան կտրականապես դեմ է:

«Չկա որևէ իրավական փաստաթուղթ, որը Պրիշտինային տալիս է զինված ուժեր ստեղծելու հնարավորություն»,- ասել է Վուչիչը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG